Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Շուքուրյանն ընտրվեց «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր

Պաշտոնական
Artur

Նոյեմբերի 14-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի և Երևանի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը: Բժշկագիտության դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը 2016թ-ին ընտրվել  է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նա 214-ից ավելի աշխատանքների և 1 մենագրության հեղինակ է:  Արթուր Շուքուրյանը Հայաստանի Հանրապետության Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահն է, «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, «Քիթ-կոկորդ-ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Արթուր Շուքուրյանը   «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Քիթ-կոկորդ- ականջաբանության բաժանմունքի վարիչն է, ԵՊԲՀ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչը:    Արթուր Շուքուրյանը 2001թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի բժշկագիտության   բնագավառում, 2004թ-ին արժանացել է «Վաստակավոր բժշկի» կոչման: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն