Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է բացառել «ասողների ինստիտուտ» երևույթը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karavarutyun

Կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առաջիկա ԱԺ ընտրություններին։ Նրա խոսքով՝ այս ընտրությունները անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը կրում է իրենց  կառավարությունը.« Ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ ընտրություններն անցկացնել:  Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել եւ ասել՝ ոչ թե երրորդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները պետք է լինի , այլ պետք է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել»,-ասաց Փաշինյանը։ Ըստ նրա,  առաջնահերթ պետք է բացառել վարչական ռեսուրսների կիրառումը: «Մասնավորապես, նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին, մասնավորապես՝ հանրակրթության  ոլորտը ներքաշվում էր  քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակները օգտագործվում են ընտրողին այս կամ ուղղությամբ ուղղորդելու համար: Նախկինում եղել է այսպես ասած «ասողների ինստիտուտները», ովքեր ասում էին, թե ում օգտին պետք է քվեարկել, այդ երևույթը ի սպառ պետք է բացառել»։  Փաշինյանը խոստացավ՝ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ապահովել  քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը, պետք է սահմանափակումներ չլինեն դահլիճների հասանելիության առումով, և բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ պետք է ունենա ընտրողների հետ երկխոսելու և շփվելու համար»։ Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ   ընտրացուցակների հետ կապված խնդրին, որի  պատասխանատվությունը առաջնահերթ ոստիկանությունն է կրում: Նրա խոսքով՝ նախկինում տեղի ուենցած ընտրողների միգրացիան պետք է ի սպառ բացառել. «Մենք պետք է անցկացնենք իսկապես բարձր մակարդակի ընտրություններ և որևէ կասկած չունեմ, որ այդպիսի ընտրություններ էլ կանցկացնենք»,-եզրափակեց Փաշինյանը։ Կառավարությունը հավանություն տվեց նոյեմբերի 21ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին։