Հատուկ հայաստանցիների համար՝ «Սև ուրբաթ»-ից առաջ (տեսանյութ)
Մի քանի կարճ գործողություն ու վերջ, րոպեներ անց դուք կարող ստանալ ձեր նախընտրած ապրանքը։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անձամբ փորձեց ու համոզվեց, որ քիչ անց իր պատվիրած ապրանքը տեղ է հասել։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «ՄոբիԴրամ»-ն ու «Գլոբբինգ» ընկերությունները համատեղ նախաձեռնությամբ են հանդես գալիս։ Գլոբբինգ ծառայությունը հնարավորություն կտա նոյեմբերի 23-ին՝ «Սև ուրբաթ»-ին անհամբեր սպասողներին առցանց գնումներ կատարել նոր համակարգով։ Նրանք, ովքեր իրենց հեռախոսներում ունեն ՄոբիԴրամ հավելվածը, կարող են այդ հնարավորությունից օգտվել։ «Ինտերնետը մեզ այնքան մեծ ու խոշոր հնարավորություն է տալիս, որ մենք դա օգտագործում ենք մեր կոմֆորտի համար»,-նշեց Ռալֆ Յիրիկյանը։ «Գլոբբինգ»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ ծառայությունից օգտվող հաճախորդները, առաջին պատվերը կատարելու պարագայում 1 ամսով կօգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից։ Այլ նվերներ նունպես կան։ «Այն հաճախորդները, ովքեր վճարում կկտարեն ՄոբիԴրամ հավելվածի միջոցով, կստանան 4000 դրամի բոնուս։ Այսինքն 1կգ-ից ավել անվճար առաքում»,- հավելեց նա։ Նման հնարավորություն Հայաստանում առաջին անգամն է ներկայացվում։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ծառայությունից օգտվողները դառնալու են միջազգային գնորդներ և օգտվելու են բացառիկ զեղչերից։