Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նամականիշ՝ դրամի 25-ամյակին

Պաշտոնական
Dram

Հայաստանի ազգային պատկերասրահում՝ որմնանկարների դահլիճում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց  պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային: Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Փոստային նամականիշը տարբերվում է իր ձևով: Այն կլոր է և ամբողջությամբ ձևավորված է ոսկե մետաղադրամի տեսքով: Նամականիշի կենտրոնում պատկերված են հայկական դրամի գրանշանը և «25 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Փոստային նամականիշի եզրային հատվածը կրում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ» երկլեզու գրառումը: Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնատար հյուրերի ներկայությամբ: Թողարկման օրը` 22 նոյեմբերի 2018թ. Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ Տպաքանակը՝ 30 000 հ.   «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ