Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան» հիմնադրամին նվիրատվությունները տարեցտարի նվազում են

Կարևոր լուրեր Հասարակություն
himnadram

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2018-ի ժամանակ, որն այս տարի կրում էր «Արարենք միասին» խորագիրը,  հանգանակվել է 11 109 633: Հանգանակությունը դեռևս չի ավարտվել, և ցանկացողները կարող են շարունակել նվիրատվությունները: Այս տարվա հանգանակված գումարով շարունակվելու են Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:  Հեռուստամարաթոնին նվիրատվություն է կատարել Հանրապետության նախագահը, որն իր 6 ամսվա աշխատավարձն է նվիրաբերել: Վարչապետի ֆոնդից հիմնադրամին նվիրաբերվել է 1 000 000 դրամ, իսկ Նիկոլ Փաշինյանի անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Հիմնադրամին հանգանակություն կատարել է նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նա  իր 1 ամսվա աշխատավարձն է նվիրաբերել, նվիրատվություն կատարել են նաև ծառայության աշխատակիցները: Հատկանշական է, որ տարեցտարի հավաքված գումարը նվազում է: Օրինակ Հեռուստամարաթոն 2017թ. հանգանակվել էր 12.505.456 դոլար, իսկ  2016-ին 15 428 777 դոլար: