Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի դեպքում ընտրովի արդարադատություն է գործում. Փաստաբան

Հասարակություն
manvel

  Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանն ահազանգում է՝ առողջական վիճակը բացասական դինամիկայով գնում է․  «Օրը մեջ էլ իր անձնական բժիշկն է գնում ՔՀԿ եւ միջամտություն կատարում, որովհետեւ բացասական դինամիկան ակնհայտ է»,- ասում է պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։   ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ քաղցկեղ, շաքարային դիաբետ։ Կալանավայրում գտնվելու ընթացքում նա սկսել է ինսուլին ստանալ։ Հունիսի 19-ից կալանավորված Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության եւ զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման համար։     Պաշտպանական կողմն այս ամիսների ընթացքում  բացմիցս միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու  համար, սակայն այն չի բավարարվել։ «Մանվել Գրիգորյանի դեպքում ընտրովի արդարադատություն է գործում»,- նշում է պաշտպանը։   Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հերթական միջնորդությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կքննարկի դեկտեմբերի 7-ին։