Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Պաշտոնական
zyun

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և  Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց  են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի  վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են  ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև  ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33  տեղեկատու հեռախոսահամարով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն