Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քավության երթ էր». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
OhjObrQHEQk

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում՝  երթի ավարտին: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ համաերևանյան երթը տևել է ուղիղ 9 ժամ 25 րոպե, երթի մասնակիցներն անցել են 37,5 կմ մեկ օրվա մեջ: Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երթի խորհրդի մասին, նշեց, որ սա «քավության երթ» էր:   «Այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք, հազարավոր քաղաքացիների օրհնությունը ստացանք: Դա ինչ-որ առումով քավության ճանապարհ էր, որովհետև արդեն 6 ամիս իշխանության կարգավիճակով ծառայում ենք Հայաստանին: Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր սխալների, հնարավոր վրիպումների համար: Սա քավության երթ էր ի հարգանս ՀՀ քաղաքացիների: Սա ոչ թե երթ էր, այլ յուրօրինակ ուխտագնացություն Երևանով: Եվ ցույց տվինք մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության անցած ճանապարհին: Եվ մեզ ոչինչ չի ստիպի շեղվել այս ճանապարհից»,- ասաց Ն. Փաշինյանը: