A
A
Նոր կոչումներ Քրեակատարողական ծառայությունում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով միջին խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական 4 ծառայողների շնորհվեց սկզբնական արդարադատության լեյտենանտ կոչումը, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին շնորհվեց հերթական՝ արդարադատության գնդապետ կոչումը: Ծառայության պետը շնորհավորելով ծառայողներին և մաղթելով բարի ծառայություն՝ կոչ արեց անձնվեր աշխատանքով բարձր պահել ծառայողի պատիվը, հպարտությամբ և արժանապատվությամբ կրել սպայական ուսադիրները: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին