Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք հայամետ ենք. Թեհմինա Վարդանյան

Քաղաքականություն
Tehmina

«Մենք հայամետ ենք և Հայաստանի շահը վեր ենք դասում բոլոր երկրների շահից: Դա միանշանակ է»,- վստահեցրեց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը: Խոսելով սոցիալական ոլորտում իրենց ծրագրերի շուրջ, նշեց, որ աշխատավարձի բարձրացում են նախատեսել: Վարդանյանն ասաց, որ տնտեսական հարցերին առավել հանգամանալից կպատասխանեն Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Ներդրումների կապակցությամբ նշեց, որ իրենց դաշինքի նախընտրական ծրագրի մեջ ամենաշատն իրեն դուր է եկել ներդրումներին ուղղված կետը:   «10 միլիոնից ավելի թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրում անող և 100 աշխատատեղ բացող ընկերությունը, ըստ մեր ծրագրի, 5 տարի ազատվելու է  շահութահարկից: Սա գործարարի և ներդրողի համար, ըստ իս, բավականին լուրջ և գայթակղիչ պայմաններ են»,- եզրափակեց Վարդանյանը: