Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 12 օր առաջ. Սերժ Սարգսյանը քվեներ է խնդրում հարազատ եղբոր համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-coaallage

Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 12 օր։ Ի՞նչ ահազանգ էր հնչեցնում Կարինե Դանիելյանը 2017-ի քվեարկությունից 12 օր առաջ։ Ո՞րն էր 2017-ի նախընտրական այն հանդիպումների առանձնահատկությունը, որոնց մասնակցում էր Սերժ Սարգսյանը։ Ինչո՞ւ էր 2012-ի ընտրությունից 12 օր առաջ Վահե Գրիգորյանն իշխանություններին մեղադրում իրավաշուստրիության մեջ։ Ո՞ւմ համար էր երգում Շուշան Պետրոսյանը 2012-ի քվեարկությունից 12 օր առաջ։ Որտե՞ղ էր 2007-ի քվեարկությունից 12 օր առաջ իր հարազատ եղբոր համար քվեներ խնդրում Սերժ Սարգսյանը։ Ինչո՞ւ էր 2003-ի ընտրությունից 12 օր առաջ Գալուստ Սահակյանը խուսափում լրատվամիջոցներով երևալուց։ Ի՞նչ ակնկալիքներ ուներ «Իրավունք և միաբանություն» դաշինքը 1999-ի քվեարկությունից 12 օր առաջ։ Ինչո՞ւ էր 1995-ի քվեարկությունից 12 օր առաջ լրագրող Նիկոլ Փաշինյանը «Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթևոսյանի հետ առանձնացել կուսակցության գրասենյակի սենյակներից մեկում։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։