Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեղափոխությանը պատասխանում ենք համակարգային լուծումներով. ԼՀ պատգամավորի թեկնածու

Քաղաքականություն
lusavor-hayastan-1

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Արտաշատում էր: Տնտեսական գիտությունների թեկնածու, ֆինանսիստ, պատգամավորի թեկնածու Արկադի Խաչատրյանն իր ելույթի նախաբանում ասաց. «Մեր թիմը ներկայանում է լուսավոր, պայծառ, արեստավարժ, իրենց բնագավառներում լուրջ հաջողություն արձանագրած մարդկանցով, որոնք իրենց գիտելիքներով և փորձով պատրաստ են ջանքեր չխնայելու, ձեզ մտահոգող խնդիրները լուծելու համար»:    Անդրադարձավ տնտեսական զարգացման ռազմավարությանը: Սոցիալական խնդիրների լուծումը, ըստ ԼՀ 6-րդ համարի, պետք է լինի  կայուն տնտեսական զարգացումը: «Տնտեսական զարգացումը պիտի ենթադրի զբաղվածության ընդլայնումը, աշխատատեղերի ստեղծումը և նպատակաուղղված թիրախային սոցիալական քաղաքականությունը»,- ասաց տնտեսագետը: Ըստ Խաչատրյանի աշխատատեղերը հիմնականում պետք է ստեղծվեն մարզերում, մարզային համայնքներում, կապիտալը պետք է հոսի Երևանից դեպի մարզեր: «Համաչափ տնտեսական զարգացումը պետք է լինի մեր քաղաքականության առանցքներից մեկը»,- ընդգծեց նա: 1.in.am կայքի, «Ժամանակ» թերթի  գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն ասաց. «Ես իմ գործունեության ողջ ընթացքում պայքարել եմ նաև ձեր հայտնի հայրենակցի կեղեքիչ գործողությունների դեմ»: ԼՀ-ի 3-րդ համարն արտաշատցիներին կոչ արեց թոթափել վախերը: «Արենիում, Վայքում կաշկանդված հայրենակիցներ են պատերի տակից մոտենում և ասում են, որ վախեցած են տեսախցիկներից և այլն»,- մանրամասնեց նա: ԼՀ-ի 3-րդ համարի կարծիքով՝ վերջին 6 ամիսների գործընթացները գոնե այլևս պիտի այլ հոգեվիճակի բերեն, վախերն այլևս տեղ չունենան:     Խոսելով մեկնարկած քարոզարշավի մասին, նշեց, որ ընդհանուր շատ բացասական տպավորություն է թողնում: «Վերջին երկու օրերի այս մեկնարկած քարոզարշավն ընդհանուր շատ բացասական տպավորություն է թողնում: Մինչդեռ ընտրությունները մեզանում հույսի, հավատի, սպասումների առիթ պիտի լինեին»,- տարակուսեց Բաբաջանյանը։ «Իրականում մենք ձեր փողերին պատասխանում ենք մեր նպատակներով, մեր գաղափարներով, մեր ծրագրերով: Մենք տեղի ունեցած հեղափոխությանը պատասխանում ենք համակարգային լուծումներով»,- եզրափակեց նա:       Անդրադառնալով այն հայտարարություններին, ըստ որոնց խորհրդարանը 1,5 տարվա կյանք ունի, ԼՀ առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասաց. «Այս հայտարարություններով մարդկանց փորձում են նորից գցել անտարբերության ծուղակը, նորից մարդկանց ետ մղել որոշումներից, մարդկանց ասել, որ էական չէ ձեր ընտրությունը»: Ըստ Մարուքյանի՝ այսպես նրանք են ասում, որոնք դուրս են մնացել բոլոր քաղաքական ուժերի ցուցակներից և նրանք, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ, բայց հասկանում են, որ Հայաստանի քաղաքացիները նրանց թողնելու են լուսանցքում:    «Դուք պիտի այնպիսի խորհրդարան ձևավորեք, որ այդ խորհրդարանը այնքան ամուր լինի, այնքան բազմազան լինի, այնքան հակակշռված լինի, այնքան փոխզսպված լինի, տարբեր ուժեր լինեն, նոր ուժեր լինեն: Լուսավոր Հայաստանը լինի այնտեղ իր մեծ խմբակցությամբ՝ փոխզսպող, հակակշռող, իր գաղափարական մոտեցումներով»,- կոչ արեց արտաշատցիներին: Ըստ Մարուքյանի՝ դեկտեմբերի 9-ից աշխատելու, կառուցելու, պետական շինարարությամբ զբաղվելու ժամանակներն են գալիս: [caption id="attachment_1651439" align="aligncenter" width="700"] Candidate from 'Bright Armenia' party Edmon Marukyan met the residents of Masis, Ararat Province, Armenia[/caption] [caption id="attachment_1651440" align="aligncenter" width="700"] Candidate from 'Bright Armenia' party Edmon Marukyan met the residents of Masis, Ararat Province, Armenia[/caption]