Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Պաշտոնական
armen-sargsyan-2

Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ Կիրակոսյանն ազատվել է Ավստրիայում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:   Արմեն Պապիկյանն էլ նշանակվել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։