A
A
«Երկիր ծիրանին» ընդդեմ Սերժ Սարգսյանի. դատական նիստը՝ վաղը
2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ: 2018 թվականի մայիսի 8-ի ՀՀ գլխավոր դատախազությունը, օրենքի կոպիտ խախտելով, հայտնել էր, որ վերը նշված հաղորդումը հանցագործության մասին քննարկման ենթակա չէ, իսկ ՀՀ ՀՔԾ-ն ընդհանրապես չէր արձագանքել: 2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը` քրեական գործի հարուցումը մերժելը, բողոքարկվել է դատարան: Քրեական գործ հարուցելու առիթը և հիմքերը հետևյալն են.
- 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
- 2008 թվականի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում:
- 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
- 2013 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում:
- 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական հանրաքվեի կեղծում:
- 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
- 2018 թվականի մարտի 2-ին անօրինական մարմնի կողմից անօրինական կարգով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելը:
- 2018 թվականի ապրիլի 17-ին անօրինական մարմնի կողմից Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելը: