Իմ պայքարը օրը 6 անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ չի. Շարմազանով (տեսանյութ)
Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով նախորդ օրերի քարոզարշավներին, նշում է, որ իշխող վարչակարգն ու վերջինիս պարագլուխն ամեն ինչ անում են, որ դասական քարոզարշավ չկայանա: «Ուշադրությունը շեղում են դասական պայքարից, ուշադրությունը շեղում են պրոբլեմներից և որևէ գաղափարական բանավեճ մերժում են» ,-մանրամասնում է ՀՀԿ պատգամավորի թեկնածուն: Խոսելով Վիգեն Սարգսյանի կողմից Փաշինյանին բանավեճի հրավիրելու մասին՝ ասաց, որ Փաշինյանը մերժումը տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը խոսեր իր ծրագրերից, այլ ոչ թե առավոտից երեկո հակադարձեր կամ գորգոռար Հանրապետականների կողմնակիցների վրա: Անդրադարձ է կատարում նաև իր իսկ խոսքով՝ Փաշինյանի վկաներին. «Իմ պայքարը իրանց քաղաքական պապայի հետ ա քաղաքական, իրանց քաղաքական կուռքի հետ ա, այլ ոչ թե օրը 6 անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ»: Մանրամասները տեսանյությում: