A
A
Ըստ նախնական արդյունքների Վրաստանում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին. aliq.ge
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: 1181 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 262 հազար 826 ձայն (57%), միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 195 հազար 305 ձայն (43%): ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% (1 975 845 ընտրող):