Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքականությունը սիրողական ոլորտ չէ եւ դրանով պետք է զբաղվեն պատրաստված կանայք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համար կանանց վերաբերող խնդիրները երկրորդական չեն: «Կանանց հավասարության եւ նրանց իրավունքների խնդիրները լուծված չեն: Կարեւոր է ԱԺ-ում կանանց ներգրավվածության խնդիրը»,-ասում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության թեկնածու Ալեք Ենիգոմշյանը:  «Մենք» դաշինքի թեկնածու Լուսինե Զակալաշվիլին նշում է, որ իրենք այն ուժն են, որն առաջարկել է կանանց ներգրավվածությունը խորհրդարանում 25 տոկոսից դարձնել 30, սակայն այդ արհեստական բնույթ չպետք է կրի: «Արհեստական չպետք է ստիպել, որ կինը մտնի քաղաքականության մեջ: Չպետք է կնոջն ազատել եւ ընդունել աշխատանքի, որ նա կին է»,-ասում է նա: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության թեկնածուն կիսում է գործընկերոջ կարծիքը՝ քաղաքականության մեջ պատահական կանայք չպետք է հայտնվեն: Ըստ Ռուզաննա Առաքելյանի՝ քաղաքականությունը սիրողական ոլորտ չէ եւ դրանով պետք է զբաղվեն միայն պատրաստված կանայք: «Բարձրագույն կրթությունն ու ինտելեկտը քիչ է, կինը պետք է ունենա քաղաքական մտածողություն: Իրենք երկրի թիվ մեկ ամբիոնից պետք է երկիր ներկայացնեն: Պատրաստված կանայք պետք է հավակնեն մտնել քաղաքականություն»: Հասարակության մեջ կա մի խավ, հատկապես մարզերում եւ գյուղերում՝ տղամարդկանց են վստահում, եւ այդ պատնեշները պետք է հաղթահարել հասարակության զարգացման հաշվին,-հավելում է Ռուզաննա Առաքելյանը: