A
A
Առավոտ. «Ամենահաղթող թեկնածուն այն թեկնածուն է, որը քիչ է հայտնի». Արամ Սարգսյան
«Ես ու դու դառնում ենք մենք». այս կարգախոսով ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցիչներն այսօր ընտրողների հետ հանդիպեցին Երևանի Արաբկիր վարչական շրջանում: ՄԵՆՔ-ի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը և առաջին եռյակում գտնվող Խաչատուր Քոքոբելյանն ու Անժելա Խաչատրյանը զուգահեռ քարոզարշավ էին անցկացնում Վանաձորում: Լրագրողները Արամ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ մտահոգություն չունե՞ն, որ հաղթանակ գրանցելը բարդ կլինի, քանի որ իրենց ռեյտինգային թեկնածուները հայտնի չեն: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ամենահաղթող թեկնածուն այն թեկնածուն է, որ քիչ է հայտնի: Հայտնիների ժամանակը լրացել է. հայտնիներին համարում են խոստում տված, չարած»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով