Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է ընկալվել որպես իշխանամետ . ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց

Կարևոր լուրեր Պաշտոնական
osce

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅ 12-25 նոյեմբերի, 2018թ. Նոյեմբերի 28, 2018թ.                 1. ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ                    • Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Համաձայն արտահերթ ընտրութունների անցկացման վերաբերյալ քաղաքական պայմանավորվածության՝ Վարչապետի հոկտեմբեր 16-ի տակտիկական հրաժարականի արդյունքում, որի նպատակն էր լուծարել խորհրդարանը, նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ • Խորհրդարանական ընտրությունների իրավական դաշտը վերջին անգամ փոփոխվել է 2018թ. մայիսին: Ընտրական օրենսգրքում և համապատասխան օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով խստացվել են վարչական ռեսուրսների չարաշահմանը միտված կանխարգելման միջոցները, վերացվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները և ընտրախախտումների համար սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ և տույժեր: Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, կառավարության կողմից օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացվեց , որի նպատակն էր փոխել ընտրական համակարգը՝ անցում կատարելով զուտ համամասնական ընտրակարգի, և ներմուծել մի շարք այլ նշանակալի փոփոխություններ, սակայն նախագիծն ի վերջոչստացավ պահանջվող՝ խորհրդարանում մեծամասնություն համարվող ձայների երեք հինգերորդը • Երկաստիճան համամասնական ընտրակարգով ընտրվում է առնվազն 101 պատգամավոր: Թեկնածուներն ընտրվում են մեկ համապետական փակ և 13 տարածքային բաց ցուցակներից: Այն դեպքում երբ որևէ մեծամասնություն չի ձևավորվում պաշտոնական արդյունքների հրապարակումից վեց օր անց, երկրորդ փուլ է իրականացվումառավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուական ցուցակների միջև՝ ընտրությունների օրվանից հետո՝ 28-րդ օրը: Խորհրդարանային չորս մանդատը վերապահված է առավել մեծ թվով ներկայացված ազգային փոքրամասնությունների թեկնածուներին։ Ընտրական վարչարարությունն իրականացվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) և 2010 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից: ԿԸՀ-ն կանոնավոր նիստեր է  հրավիրում և ընդունում է միաձայն կոլեգիալ որոշումներ: ԿԸՀ-ի և ՏԸՀ-ի հանդեպ վստահության առումով որևէ մտահոգություն դեռևս չի արտահայտվել: Բոլոր չորս խորհրդարանական կուսակցությունները և դաշինքը ԿԸՀ ներկայացրել են ԸԸՀ իրենց թեկնածուների դիմումները անդամի թափուր տեղը համալրելու համար մինչև նոյեմբերի 21-ը: Շուտով անցկացվելու են ԸԸՀ անդամների համար նախատեսված դասընթացներ։ • Ընտրողների ռեգիստրը պասիվ ցուցակ է՝ հիմնված բնակչության ռեգիստրի վրա: Հասարարակական վերահսկողության համար հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող: Համաձայն օրենքի, ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել և հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք ԿԸՀ կայքում: ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) մի շարք զրուցակիցներ անհանգստություն են հայտնել քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ: • ԿԸՀ կողմից գրանցվել են ինը քաղաքական կուսակցությունների և երկու կուսակցությունների դաշինքների թեկնածուների ցուցակներ: Բոլոր մասնակիցներն ապահովել 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել: • Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում : ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում, վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում : ԺՀՄԻԳ ԸԴԱ –ի բ զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ հայտնեցին անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում : • Բոլոր մրցակիցները բացել են քարոզարշավի համար նախատեսված հատուկ բանկային հաշիվներ: Որոշ կազմակերպչական ծախսեր, ինչպես օրինակ՝ գրասենյակի տարածքի վարձավճարը, կարող են չկատարվել քարոզարշավի հիմնադրամից: Մուծումներ կարող են ընդունվել ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից: Սակայն, օտարերկրյա կամ անանուն աղբյուրներից մուծումներ չեն թույլատրվում: Քարոզարշավի հիմնադրամի վերահսկումն իրականացվում է ԿԸՀ Վերահսկիչ - վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) կողմից: • Լրատվական միջավայրը բազմազան է, սակայն շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը: Ի լրումն հեռարձակվող ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշեցինորոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը ը որակեցին որպես ոչ նպաստավոր գործող կառավարության,մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար: • Ընտրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները և դիտորդները կարող են բողոքներ ներկայացնել միայն իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ, իսկ կուսակցությունների վստահված անձինք և հանձնաժողովի անդամները կարող են բողոքներ ներկայացնել ինչպես իրենց, այնպես էլ այլ շահառուների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ ընտրությունների վարչարարությամբ զբաղվող մարմինները կամ դատարանները բողոքներ չեն ստացվել: • Օրենքը նախատեսում է միջազգային և քաղաքացի հանդիսացող դիտորդների և կուսակցությունների վստահված անձանց ներկայությունը ընտրատեղամասերում: Նոյեմբերի 24-ի վերջնաժամկետով, ԿԸՀ-ն ստացել է 23 հայտ ՔՀԿ-երից՝ որպես դիտորդ հավատարմագրվելու համար: II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Ի հետևումն Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացնելու հրավերին և սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Կարիքների գնահատման առաքելության հանձնարարականին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից նոյեմբերի 12-ին1 Հայաստան է գործուղվել Ընտրությունների դիտորդական առաքելություն (ԸԴԱ): Դեսպան Ուրսուլա Գացեկի գլխավորած դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են 13 փորձագետներ, ովքեր տեղակայված են Երևանում և 24 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր նոյեմբերի 18-ին տեղակայվել են հանրապետության ողջ տարածքով: Առաքելության անդամները ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 20 պետություններ: Քվեարկության օրվա ընթացակարգերը դիտարկելու նպատակով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակից երկրներից հայցել է թվով 250 կարճաժամկետ դիտորդներ: III. ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ 2015թ սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կիսանախագահական հանրապետությունից անցում է կատարել խորհրդարանական հանրապետության, որտեղ օրենսդրական իշխանությունը հանձնում է միապալատ խորհրդարանին (Ազգային ժողովին): Գործադիր իշխանությունն իրականացվում է խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընտրված վարչապետի կողմից: Վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2017թ ապրիլի 2ին, արդյունքում խորհրդարան են անցել չորս քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ 58 մանդատով և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ)՝ 7 մանդատով միասին ձևավորել են կոալիցիոն կառավարություն, մինչդեռ Ծառուկյան դաշինքը (31 մանդատ) և Ելք դաշինքը (9 մանդատ) կազմել են ընդդիմությունը: Կանանց ներկայացվածությունը պետական հաստատություններում ցածր է: Խորհրդարանի վերջին գումարմանը կանայք զբաղեցնում էին խորհրդարանական մանդատների 19-ը տոկոսը, նախարարական 21 պաշտոններից՝ մեկը և մարզպետի 10 պաշտոններից՝ ոչ մեկը: 2018թ. ապրիլին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք կազմակերպիչների կողմից որակվեցին որպես ոչ բռնի “թավշյա հեղափոխություն”, հանգեցրեցին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Երկրորդ փորձից հետո,մայիսի 8-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի կողմից ընտրվեց որպես նոր վարչապետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձևավորված կառավարությունը ձեռնամուխ եղավ մի շարք բարեփոխումների իրականացմանը և մեկ տարվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ինչպես նախատեսված էր խորհրդարանի կողմից հաստատված կառավարության նոր ծարգրով: Նոյեմբերի 1-ին Նախագահը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենանդեկտեմբերի 9-ին Այս ընտրությունները նշանակվեցին սույն թվականի հոկտեմբերի 16-ին վարչապետ Փաշինյանի տակտիկական հրաժարականի արդյունքում, որի նպատակն էր լուծարել խորհրդարանը։ Պատգամավորների մեծամասնությունը նախապես պայմանավորվեց չընտրել նոր վարչապետ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր դարձնելու համար:  IV. ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Խորհրդարանական ընտրությունները հիմնականում կարգավորվում են Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով, որը խորհրդարանական ընտրությունների առնչությամբ վերջին անգամ փոփոխության է ենթարկվել 2018թ. մայիսին: Իրավական դաշտն ընդգրկում է մի շարք այլ օրենքներ, այդ թվում «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը, «Հավաքների ազատության մասին» օրենքը, ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումները: 2018թ. մայիսին ընդունված Ընտրական օրենսգրքի և համապատասխան այլ օրենսդրական փոփոխություններով ներմուծվեցին վարչական ռեսուրսների չարաշահումը կանխարգելող հավելյալ միջոցներ, ուժը կորցրած ճանաչվեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հնարավորություն ընձեռնվեց փորձարկել նոր տեխնոլոգիական սարքավորումները: Բացի այդ, սահմանվեցին առավել խիստ պատժամիջոցներ և տույժեր ընտրախախտումների համար: Ինչպես նաև սահմանվեց քրեական պատասխանատվություն անհատին ընտրական քարոզարշավ անցկացնել ստիպելու, քվեների գնմանն օժանդակելուն և ընտրողների վրա ազդելու նպատակով բարեգործությունիրականացնելու համար: Հոկտեմբերի 17-ին կառավարության կողմից խորհրդարան ներկայցվեց Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծ, որով փորձ էր արվում իրականացնել զգալի փոփոխություններ ընտրական համակարգում և ընտրական այլ գործընթացներում, ներառյալտարածքային բաց ցուցակների վերացումը, անցումը զուտ համամասնական ընտրակարգի՝ 30 տոկոս գենդերային քվոտայով, ինչպես նաև նվազագույն հաղթահարելի շեմի իջեցումը: Առաջարկվող փոփոխությունները չարժանացան բոլոր քաղաքական կուսակցությունների կոնսենսուսին և ընտրությունների օրը հայտարարելուց երեք օր առաջ տեղի ունեցած վերջնական քվեարկության ժամանակ չհավաքեցին պահանջվող՝ խորհրդարանում մեծամասնություն համարվող ձայների երեք հինգերորդը : Համաձայն ընտրական օրենսգրքի, երկաստիճան համամասնական ընտրակարգով ընտրվում է առնվազն 101 պատգամավոր,որոնք ընտրվում են մեկ փակ համապետական և 13 բաց տարածքային ընտրական ցուցակներից: Քվեաթերթիկում ներառված են թե՛ փակ համապետական ցուցակը, թե՛ համապատասխան տարածքային ցուցակը, որի միջոցովընտրողը կարող է նախապատվություն տալ մեկ տարածքային թեկնածուի: Տարածքային թեկնածուները պետք է ներգրավված լինեն նաև համապետական ցուցակում: Խորհրդարանում մանդատներ ստանալու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը (իսկ դաշինքները՝7 %): Մանդատները բաշխվում են առաջին հերթին համապետական ցուցակների ստացած ձայների համապատասխան: Ապա մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակով՝ ըստ թեկնածուների զբաղեցրած հերթականության, իսկ մյուս կեսը՝ բաշխվում է վարկանիշային ցուցակով՝ առավել թվով ձայներ ստացած տարածքային թեկնածուների միջև: Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով (ներկայումս՝ եզդիները, ռուսները, ասորիները և քրդերը): Ընտրությունների մասնակից կուսակցություններից կամ դաշինքներից յուրաքանչյուրն իրավունք ունի ներկայացնել համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասը, որում ընդգրկված կլինեն բոլոր չորս ազգային փոքրամասնություններից մեկական ներկայացուցիչ: Եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը չունիազգային փոքրամասնության ներկայացուցիչ , ապա բաշխման հերթը փոխանցվում է ձայների առավելագույն քանակ ստացած հաջորդ կուսակցությանը (դաշինքին), որն ունի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ըստ Սահմանադրության, կառավարություն կազմելու համար անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն (ընդհանուր տեղերի 54%-ի չափով): Եթե հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ստանում է բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, վերջինիս տրամադրվում են լրացուցիչ մանդատներ՝ կայուն մեծամասնություն ձևավորելու համար: Եթե ընտրությունների արդյունքում, կամ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո վեց օրվա ընթացքում քաղաքական կոալիցիա կազմելու ճանապարհով կայուն մեծամասնություն չի ձևավորվում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ երկու առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուական ցուցակների միջև ընտրությունների օրվանից հետո՝ 28-րդ օրը: V. ԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ընտրական վարչարարությունն իրականացվում է եռաաստիճան համակարգով, որը կազմված է ԿԸՀ-ից, 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից (ՏԸՀ) և 2010 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներից (ԸԸՀ): ԿԸՀ-ն մշտապես գործող և մասնագիտական մարմին է՝ կազմված 7 անդամներից, ովքեր ընտրվում են խորհրդարանական քվեարկության արդյունքում պատգամավորների երեք հինգերորդի ձայներով: Հանձնաժողովի բոլոր անդամները՝ թվով չորս տղամարդ և երեք կին, վերանշանակվել են 2016թ. հոկտեմբերին: ԿԸՀ-ն պատասխանատու է ընտրությունների անցկացման ողջ գործընթացի համար և ունի լիազորությունների և պարտականությունների լայն շրջանակ: ԿԸՀ-ն պարբերաբար անցկացնում է բաց նիստեր, որոնք հեռարձակվում են առցանց, և որոնց մասնակցում են դիտորդներ, լրատվամիջոցներ և կուսակցությունների վստահված անձինք: Այն վեց նիստերի ընթացքում, որոնք դիտարկել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, որոշումներն ընդունվել են միաձայն կոլեգիալ սկզբունքով: Բոլոր որոշումները ճիշտ ժամանակին հրապարակվել են ԿԸՀ պաշտոնական կայքում: Դեռևս ԿԸՀ գործունեության կամ անկողմնակալության վերաբերյալ մտագոհություններչեն հնչեցվել ո՛չ ընտրական մրցակիցների , ո՛չ քաղաքացիական հասարակության կողմից: ԿԸՀ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներին մտահոգություն է հայտնել արտահերթ ընտրություններով պայմանավորված ժամանակի սղությամբ, մասնավորապես, այն պատճառով, որ այն բացասաբար է անդրադառնում ընտրությունների օրը ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների (ԸԳՏՍ) նախապատրաստման և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման և վերապատրաստման վրա: Ներկայիս դրությամբ ԿԸՀ կողմից պահպանվել են օրենքով սահմանված բոլոր վերջնաժամկետները: ԿԸՀ կողմից կազմվել են ընտրական ընթացակարգերի վերաբերյալ ընտրողների կրթմաննյութեր՝ ներառյալ դրանց մատնախոսությամբ տարբերակը, որը հեռարձակվում է հանրային լրատվամիջոցներով սկսած նոյեմբերի 19-ից: Այնուամենայնիվ, ԺՀՄԻԳ-ի կողմից մարզերում ընտրողների կրթմանն ուղղված այլ գործունեություն դեռևս չի դիտարկվել: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, ԿԸՀ-ն պլանավորում է 1500 ամենամեծ ընտրատեղամասերում տեղադրել ցանցային տեսախցիկներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ոք կկարողանա տեսագրել կամ դիտարկել ընտրությունների ընթացքը համացանցի միջոցով: Ներկայիս ՏԸՀ-ները ձևավորվել են 2016թ. և հանդիսանում են մշտապես գործող մասնագիտական մարմիններ ՝ կազմված յոթ անդամներից, ովքեր նշանակվում են ԿԸՀ կողմից վեցամյա ժամկետով: ՏԸՀ առնվազն երկու անդամները պետք է լինեն առավել փոքրաթիվ ներկայացվածություն ունեցող սեռի ներկայացուցիչներ: ՏԸՀ-ն իրականացնում է ԸԸՀ-ների գործունեության վերահսկողություն, քննում է վերջիններիս դեմ հարուցված բողոքները, կազմակերպում է վերահաշվարկներ, աղյուսակավորում և քվեարկության արդյունքները փոխանցում է ԿԸՀ-ին: Այն ՏԸՀ-ները, որոնց հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ունեն բավարար փորձ և վայելում են ընտրական մրցակիցների վստահությունը: Բոլոր չորս խորհրդարանական կուսակցությունները և դաշինքներըԿԸՀ են ներկայացրել ԸԸՀ անդամի թափուր տեղը համալրելու համար իրենց թեկնածուների դիմումները մինչև հայտերի ներկայացման օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ նոյեմբերի 21-ը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների (դաշինքների) միջև համամասնորեն, վերջնաժամկետից չորս օր առաջ, որպեսզի կուսակցություններն ունենան բավարար ժամանակ համապատասխան թեկնածուներ գտնելու համար: ԿԸՀ կողմից և միջազգային հանրության աջակցությամբ ԸԸՀ անդամների համար կազմակերպվող ուսուցման ծրագիրն իրականացման փուլում է: VI. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն ընտրությունների օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները, բացառությամբ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչվածների կամ ծանր հանցագործությունների համար ազատազրկվածների:Ընտրողների գրանցումը պասիվ է, և կատարվում է ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրի հիման վրա: Նախնական ընտրացուցակներում գրանցված են 2,577112 ընտրողներ,ընտրացուցակները փակցված են ընտրատեղամասերում նոյեմբերի 19-ից՝ հանրային ծանոթացման համար: Նույն օրը ԱՎՎ-ն հրապարակել է ընտրողների ամբողջական ռեգիստրը իր կայքում օրենքի պահանջի համաձայն:13 Մինչև նոյեմբերի 29-ը ընտրողները կարող են դիմել ուղղումներ կատարելու, ցուցակում ընդգրկելու կամ ցուցակից հանելու համար։ Ընտրողների վերջնական ցուցակները պետք է հրապարակվեն մինչև դեկտեմբերի 6-ը: Բացի այդ, ընտրական օրենսգրքի պահանջի համաձայն, ընտրությունների օրվանից հետո ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակում է բոլոր ՏԸՀ-ներից ստացված ստորագրված ընտրացուցակների սքանավորված պատճենները իր կայքում՝ հնարավոր կեղծիքները կանխարգելու համար: Մինչ այժմ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները մտահոգություն չեն հայտնել ընտրացուցակների ճշգրտության առնչությամբ, բայց նրանցից ոմանք մտահոգություն են հնչեցրել քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ: Քրեակատարողական հիմնարկների և ձերբակալվածներին պահելու վայրերի, ոստիկանության և զորամասերի, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների համար կազմվում են հատուկ ընտրացուցակներ: Արտասահմանում տեղակայված դիվանագիտական և զինվորական ծառայություն անցնող ընտրողները և նրանց նրանց ընտանիքների անդամները կարող են գրանցվել և քվեարկել համացանցի միջոցով, և նոյեմբերի 17-ի դրությամբ ընդհանուր թվով 729 այսպիսի ընտրողներ դիմել են ԿԸՀ: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այնպես էլ այժմ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերը կանխելու նպատակով ընտրատեղամասերում ընտրողների նույնականացումը կկատարվի ընտրողների ցուցակների էլեկտրոնային տարբերակը պարունակող ԸԳՏՍ- ների միջոցով: Նոյեմբերի 19-ից ԿԸՀ-ն անցկացնում է ԸԳՏՍ սպասարկող մասնագետների վերապատրաստում: VII. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ և ԳՐԱՆՑՈՒՄ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվողև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, զինծառայողները, մի շարք կատեգորիաների քաղաքացիական ծառայողներ, ոստիկանները և ընտրական հանձնաժողովների անդամները: Օրենքը թեկնածուների ինքնաառաջադրման հնարավորություն չի ընձեռում։ Նոյեմբերի 19-ի դրությամբ, ԿԸՀ-ը գրանցել է առաջադրված բոլոր ինը քաղաքական կուսակցություններին և երկու դաշինքներին: ԿԸՀ-ն առցանց հրապարակել է թեկնածուների ցուցակները սահմանված ժամկետներում: Մրցակիցներըպարտավոր են վճարել ընտրական գրավ, որը վերադարձվում է տվյալ ընտրացուցակի կողմից վավեր քվեների 4 տոկոսից ավելին ստանալու դեպքում: Միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության, «Իմ քայլը» դաշինքի, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ցուցակներում են ընդգրկված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Բոլոր մրցակիցները հաղթահարել են օրենքով սահմանված 25 տոկոսի գենդերային ներկայացուցչության շեմը (որի համաձայն յուրաքանչյուր չորս թեկնածուների խմբում առնվազն մեկը պետք է լինի առավել փոքրաթիվ ներկայացվածություն ունեցող սեռի ներկայացուցիչ): ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները թեկնածուների գրանցման գործընթացի հետ կապված մտահոգություններ չեն հայտնել: VIII. ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԻՋԱՎԱՅՐ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է նոյեմբերի 26-ին և ավարտվում դեկտեմբերի 7-ի կեսգիշերին: Մինչ այդ ժամանակաշրջանը քարոզարշավ անցկացնելը արգելված չէ և չի կարգավորվում օրենքով: Նոյեմբերի սկզբին քաղաքական կուսակցությունները և դաշինքները սկսեցին ներկայացնել ԶԼՄ-ներում, թե ովքեր են գլխավորելու իրենց ազգային ցուցակները, և հնարավոր թեկնածուները սկսեցին նախանշել իրենց ծրագրային առաջնահերթությունները: Մրցակիցները նաև սկսեցին Ֆեյսբուքի միջոցով ակտիվորեն դիմել հնարավոր ընտրողներին,ինչպես նաև սկսեցին տպագրել և տարածել քարոզչական թռուցիկներ: Որոշ մրցակիցներ նշեցին, որ սկսած նոյեմբերի 23-24-ի հանգստյան օրերից նրանց թեկնածուները «երթեր» կամ «քայլարշավներ» կսկսեն մարզայինքաղաքներից, որոնք կավարտվեն Երևանում՝ պաշտոնապես մեկնարկելով իրենց քարոզարշավները: Նոյեմբերի 23-ին Երևանում սկսեցին նկատվել քարոզչական գովազդային վահանակներ: Պաշտոնական քարոզչության ընթացքում մրցակիցների համար գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու հավասար հնարավորություններ, տրամադրվում են պաստառների և վահանակների համար հատկացված տեղեր, ընտրողների հետ հանդիպումների համար նախատեսված տարածքներ: ԿԸՀ-ի կողմից ժամանակին հրապարակվել է այն դահլիճների և մյուս տարածքների ցուցակը, որոնք տեղական իշխանությունները անվճար տրամադրում են մրցակիցներին, ինչպես նաև տեղեկատվություն՝ գովազդատուների կողմից տրամադրվող վահանակների վերաբերյալ: Կուսակցությունները ներկայացնող զրուցակիցները վստահաբար նշել են ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նրանք կարող են ազատորեն քարոզչություն անցկացնել, սակայն ոմանք մտահոգություն են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, ձայների գնմանև ընտրողների վրա գործադրվող ճնշումների վերաբերյալ, հատկապես գյուղական վայրերում: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել շարունակական ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանությանկապակության վերաբերյալ, հատկապես առցանց տիրույթում: Պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը զուգահեռ արգելվում է: Որոշ քաղաքական կուսակցությունները հայտարարեցին ԶԼՄ-ներին և ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում:  ԿԸՀ-ն հաստատել է, որ բոլոր մրցակիցները մինչև նոյեմբերի 23-ը բացել են հատուկ բանկային հաշիվներ՝ քարոզչության հետ կապված բոլոր գործարքներն իրականացնելու համար: Մուծումներ կարող են ընդունվել ընտրողներից, թեկնածուներիև կուսակցությունների հիմնադրամներից21: Իրավաբանական անձանց և օտարերկրյա կամ անանուն աղբյուրներից մուծումներ չեն կարող ընդունվել: Օրենքը սահմանափակում է քարոզարշավի ծախսերը 500 մլն դրամի յուրաքանչյուր մասնակցի համար: ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ) պատասխանատու է քարոզչության ֆինանսավորման վերահսկողության համար: ՎՎԾ- ն հայտնել է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ մարդկային ռեսուրսների պակասը կարող է խոչընդոտ հանդիսանալ արդյունավետ վերահսկողության գործառույթի իրականացման համար:  Ճախսերի օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցելու դեպքում դեպքում մրցակիցները կարող են տուգանվել և նրանց գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել:  ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները ընդհանուր առմամբ գոհունակություն են արտահայտում քարոզչության ֆինանսավորման կանոնակարգերի մասով, և նշեցին, որ առկա է զգալի կախվածություն ոչ ֆինանսական նվիրատվություններից: Արտահերթ ընտրությունների համար մրցակիցները պարտավոր են ՎՎԾ-ին ներկայացնել երկու ֆինանսական հաշվետվություն, առաջինը` դեկտեմբերի 5-ին և երկրորդը՝ ընտրության օրվանից հետո մինչև դեկտեմբերի 13-ը: ՎՎԾ-ն պարտավոր է ստանալուց հետո երեք օրվա ընթացքում առցանց հրապարակել զեկույցները: Օրենքի պահանջի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 23-ին ՎՎԾ-ին ներկայացրել է մանրամասն քաղվածքներբոլոր քարոզարշավիհիմնադրամների մուտքերի և ծախսերի մասին:  Նույն օրը ՎՎԾ- ն հրապարակել է այդ զեկույցների ամփոփագրեր: Նախընտրական գրասենյակների վարձակալման և կահավորման, ինչպես նաև փոխադրամիջոցների և հաղորդակցության հետ կապված կազմակերպչական ծախսերը պարտադիր չէ կատարել քարոզարշավի հիմնադրամների միջոցներից, ուստի դրանք չեն հրապարակվում: IX. ԶԼՄ-ՆԵՐ Լրատվամիջոցները բազմազան են և ներառում են 103 հեռուստաալիք (ներառյալ 8-ը՝ համապետական ծածկույթով), 24 ռադիոկայան, մոտ 40 տպագիր հրատարակություններ: Բացի այդ կան ավելի քան 200 առցանց լրատվական պորտալներ: Հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը, հատկապես մայրաքաղաքից դուրս: Առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Ֆեյսբուքը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ: Խոսքի ազատությունը երաշխավորված է սահմանադրությամբ: 2010թ.-ին զրպարտությունն ապաքրեականացվեց, իսկ 2011 թ.-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ քաջալերվեց ոչ գույքային պատժամիջոցների կիրառումը, ինչպիսիք են՝ հրապարակային ներողությունը և հերքումը: Գովազդային շուկան սահմանափակ է, և միայն մի քանի լրատվամիջոցներ են ինքնաբավ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները նշեցին, որ շատ մասնավոր լրատվամիջոցներ, այդ թվում որոշ խոշոր հեռուստաընկերություններ ֆինանսավորվում են տարբեր քաղաքական խմբերին հարող ձեռնարկատերերի կողմից, ևհետևաբարընկալվում են որպես քաղաքական կուսակցությունների հետ սերտորեն փոխկապակցված: Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց: Մինչ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի մի շարք  զրուցակիցներ նշել են, որ առկա է ԶԼՄ-ներում բազմակարծության բարելավում 2018 թ. ապրիլի դեպքերից հետո, ոմանք հայտարարել են, որ հանրային դիսկուրսը նպաստավոր չէ գործող կառավարության և, մասնավորապես, գործող վարչապետի հանդեպ հնչող քննադատության առումով: Նոյեմբերի 20-ին ԿԸՀ-ն անցկացրեց վիճակահանություն և յուրաքանչյուր մրցակցին հատկացրեց 30 անվճար րոպե հանրային Հ1 հեռուստաընկերության եթերում և 60 րոպե հանրային ռադիոյում ամենադիտվող/ամենալսելի եթերաժամին: Կուսակցություններն ու դաշինքները նույնպես քաղաքական գովազդի համար հանրային և մասնավոր լրատվամիջոցներում հավասար պայմաններով եթերաժամ գնելու իրավունք ունեն: Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ հանրային և մասնավոր հեռարձակողների եթեր տված լրատվական հաղորդումները պետք է տրամադրեն «անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն» մրցակիցների քարոզարշավների վերաբերյալ: հեռարձակվող լրատվական հաղորդումները պետք է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) պատասխանատու է քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցներին վերաբերող դրույթների իրականացումը վերահսկելու համար: Նոյեմբերի 26-ից ՀՌԱՀ-ն սկսելու է իր սեփական լրատվամիջոցների մշտադիտարկումը և ներկայացնելու է մեկ զեկույց քարոզարշավի ընթացքում և մեկ այլ զեկույց՝ ընտրությունների օրվանից հետո: Նոյեմբերի 19-ին ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն սկսեց լրատվամիջոցների իր մշտադիտարկումը՝ իրականացնելով 5 հեռուստաալիքների, երեք տպագիր և երեք առցանց լրատվամիջոցների՝ քանակական և որակական վերլուծություն:  X. ԴԻՄՈՒՄՆԵՐ և ԲՈՂՈՔՆԵՐ Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս հանձնաժողովին, իսկ ԿԸՀ-ի դեմ բողոքները գտնվում են Վարչական դատարանի իրավասության ներքո: Ընտրացուցակներում անճշտությունների վերաբերյալ բողոքները կարող են ներկայացվել ԱՎՎ, որի որոշումը կարող է հետագայում բողոքարկվել առաջին ատյանի դատարանում: Ընտրություններին առնչվող բոլոր բողոքները կարող են նաև ներկայացվել դատարաններ: Սակայն, եթե բողոքը փոխանցվել է նաև ընտրական հանձնաժողով, հանձնաժողովը չպետք է այն քննի: Ընտրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները և դիտորդները բողոքները կարող են ներկայացնել միայն իրենց իրավունքների խախտումների առնչությամբ, իսկ կուսակցությունների վստահված անձինք և հանձնաժողովի անդամները՝ իրենց և մյուս կուսակցությունների, թեկնածուների և շահագրգիռ կողմերի իրավունքների խախտումների վերաբերյալ: Մրցակիցները, թեկնածուները, վստահված անձինք (ովքեր ներկա են եղել ձայների հաշվարկի ընթացքում), և տվյալ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները կարող են վիճարկել քվեարկության արդյունքները Տարածքային ընտրական հանձնաժողով և հետագայում բողոքարկել Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները Վարչական դատարան: Ընտրության վերջնական արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկել կարող են միայն ընտրական մրցակիցները, որը պետք է որոշում ընդունի 15 օրվա ընթացքում: Մինչ այժմԿԸՀ-ն և ՏԸՀ-ն որևէ բողոք չեն ստացել: Վարչական դատարանը ստացել և անհիմն ճանաչելով մերժել է մեկ բողոք ԱՎՎ որոշման կապակցությամբ, որով մերժվում էր հնարավոր թեկնածուին քաղաքացիության վկայականի տրամադրումը: Գլխավոր դատախազի հրամանով ձևավորվել է ընտրությունների հնարավոր իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ, սակայն մինչ օրս նրանք իրավախախտումների մասին որևէ հաղորդում չեն ներկայացրել: XI. ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ Իրավական դաշտը նախատեսում է ինչպես միջազգային, այնպես էլ քաղաքացիների կողմից իրականացվող դիտորդություն: Ըստ օրենքի, քաղաքացիական դիտորդական կազմակերպությունները պարտավոր են ընդունել վարքագծի ներքին կանոնակարգեր և անցկացնել դասընթացներ իրենց դիտորդների համար: Ընտրական օրենսգրքում 2018 թվականի մայիսին արված փոփոխությունները վերացրել են սահմանափակումները կապված լրագրողների թվի հետ, որ լրատվամիջոցը կարող է հավատարմագրել ընտրատարածքներում դիտարկում իրականացնելու համար: Նոյեմբերի 24-ի վերջնաժամկետով ԿԸՀ-ն ստացել է թվով 23 հավատարմագրման հայտեր քաղաքացիական դիտորդական կազմակերպություններից, որոնց դիտորդների ընդհանուր թիվը կազմում է մոտ 23,200 հազար: Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը տեղակայել է երկարաժամկետ դիտորդներ և նախատեսում է ընտրությունների օրը ևս մեծ թվով դիտորդներ տեղակայել: XII. ԺՀՄԻԳ ԸԴԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի աշխատանքը Երևանում մեկնարկել է նոյեմբերի 12-ին: Առաքելության ղեկավարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, ԿԸՀ-ի նախագահի, ՀՌԱՀ-ի, կուսակցությունների և երկրում միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը նաև կապ է հաստատել քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների, քաղաքացիական կազմակերպությունների, իրավապահ մարմինների և ընտրությունների հետ կապված այլ շահառուների հետ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդիխորհրդարանական վեհաժողովը և Եվրախորհրդարանը հայտարարել են ընտրությունների օրը դիտարկում իրականացնելու համար դիտորդական պատվիրակություններ գործուղելու մասին: ԵԱՀԿ Գործող նախագահը նշանակել է Պիթեր Օսուսկիին (Սլովակիա) որպես ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող՝ Հայաստանում այս ընտրությունների համար։ Սույն զեկույցի անգլերեն թարգմանությունը միակ պաշտոնական փաստաթուղթն է: Հայերենով առկա է ոչ պաշտոնական թարգմանություն: