Ո՛չ անպարկեշտ բարքերին. ՕԵԿ նախագահ (տեսանյութ)
ՕԵԿ նախագահ, պատգամավորի թեկնածու Արթուր Բաղդասարյանն այսօր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում էր: Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք կողմնակից են քաղաքակիրթ մրցակցությանը: «Այո՛ հայ առաքելական եկեղեցուն, այո՛ հայ ազգի ավանդական արժեքներին, ո՛չ օտարամոլությանը: Ո՛չ անպարկեշտ բարքերին, որոնք փորձում են սողոսկել հայկական օջախներ ու ընտանիքներ»,- հայտարարեց Բաղդասարյանը: ՕԵԿ նախագահը նշեց, որ իրենք հանդես են գալիս հայ ավանդական արժեքների պահպանման, եկեղեցու ամրապնդման, քրիստոնեական արժեքները համառորեն և հետևողականորեն տարածելու օգտին: Բաղդասարյանը անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտին: Մասնավորապես ասաց. «Ոռոգման ջրի խնդիրը Հայաստանում պետք է լուծվի հիմնովին: 20-30 տարի անց մենք ունենք համայնքներ, որոնք ունեն ոռոգման ջրի խնդիր»: Ըստ նրա լրջագույն խնդիրներ կան գյուղմթերքի իրացման հարցում: «Գյուղմթերքը իրացնելու հետ կապված մենք հանդես ենք գալիս նաև ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցության օգտին»,- մանրամասնեց ՕԵԿ ղեկավարը: Բաղդասարյանը տարակուսեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման դեպքում՝ ինչպես են բնակիչներն իրացնելու իրենց գյուղմթերքը: