Արդյո՞ք կկարողանանք վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը. ՄԱԿ-ի ուղերձը
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ «ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ» առթիվ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվանից երեսուն տարի անց ՄԻԱՎ-ի կանխարգելմանգործընթացը գտնվում էճամփաբաժանին: Թե ո՞ր ուղղությամբ կշարունակենք, ցույց կտա համաճարակի ընթացքը.արդյո՞ք կկարողանանք վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը, թե՞ ապագա սերունդները կշարունակեն կրել այս կործանարար հիվանդության բեռը: Ավելի քան 77 մլն. մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով և ավելի քան 35 մլն. մարդ մահացել է ՁԻԱՀ-ին հարակցող հիվանդություններից: Հսկայական առաջընթաց է գրանցվել ախտորոշմանև բուժման փուլերում, իսկ կանխարգելմանն ուղղված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վարակման միլիոնավոր նոր դեպքերից: Այնուհանդերձ, առաջընթացի տեմպը չի համապատասխանում համաշխարհային զարգացումներին: ՄԻԱՎ-ի նոր վարակները բավականաչափ արագ չեն վերացվում: Որոշ տարածաշրջաններ ետ են ընկնում, իսկ ֆինանսական միջոցները բավարար չեն: Ամոթն ու խտրականությունը դեռևս ետ են պահում մարդկանց,հատկապես բնակչության կոնկրետ հատվածին՝ ներառյալ միասեռական տղամարդկանց և այլ տղամարդկանց, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում տղամարդկանց հետ, սեռական բնույթի աշխատանք կատարողներին, տրանսգենդերներին, թմրամիջոցներ ներարկվող մարդկանց, բանտարկյալներին ու միգրանտներին, ինչպես նաև՝ երիտասարդ կանանց ու դեռատի աղջիկներին: Ավելին՝ ՄԻԱՎ-ով վարակված չորս մարդկանցից մեկն անտեղյակ է իր վարակվածության մասին որը խոչընդոտում է նրանց որոշում կայացնել կանխարգելման, բուժման, այլ խնամքի և աջակցության ծառայություններիուղղությամբ։ Դեռևս ժամանակ կա ընդլայնելուՄԻԱՎ-ի թեստավորումների քանակը, բուժման հասանելիության հնարավորություն տալու ավելի շատ մարդկանց , ավելացնելու նոր վարակների կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսները և վերջ դնելու ամոթին։ Այս ծայրահեղ իրադրության մեջ մենք պետք է ճիշտ շրջադարձն ընտրենք։