Մահացել է Ջորջ Բուշ ավագը
Աջակցիր «Ա1+»-ին
94 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը։ Այդ մասին տեղեկացրել է նրա ընտանիքը։
Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր: