Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՕԿ-ը դադարեցրել է ֆինանսավորել բռնցքամարտը

Սպորտ
a1boks-1.12.

Միավորված համաշխարհային ըմբշամարտի նախագահ Նենադ Լալովիչը ղեկավարությամբ  Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) ֆինանսական եւ կազմակերպչական հարցերի հետ կապված խնդիրները:   Ինչպես հայտնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը, եթե ​​ԱԻԲԱ-ն առաջիկայում չկարողանա լուծել այդ խնդիրները, ապա այն կկորցնի ՄՕԿ-ի կողմից ճանաչումը, իսկ բռնցքամարտը դուրս կմնա 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից:   Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհուրդն արդեն որոշում է կայացրել, ըստ որի դադարեցվել են ԱԻԲԱ-ի եւ Տոկիոյի-2020-ի կազմկոմիտեի միջեւ պաշտոնական շփումները, բռնցքամարտի տոմսերի վաճառքը, չեղարկվել է բռնցքամարտիկների որակավորման համակարգը:   Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային միաժամանակ արգելվել է գովազդային նպատակներով օգտագործել ՄՕԿ-ի եւ 2020թ օլիմպիական խաղերի տարբերանշանները, օգտվել օլիմպիական մարզակառույցներից: Սառեցվել է բռնցքամարտի օլիմպիական համերաշխության ֆինանսավորումը, պայմանով, որ ազգային ֆեդերացիաները նույնպես վճարումներ չեն կատարի իրենց մարզիկներին:   Ի դեպ, ՄՕԿ-ի Գործադիր խորհուրդը պատրաստ է պաշտպանել բռնցքամարտիկների շահերը եւ ապահովել նրանց մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին, սակայն առանց ԱԻԲԱ-ի մասնակցության: