Կլիչկոյին հաղթած Ֆյուրին պատրաստվում է հաղթել նաեւ անպարտելի Ուալդերին (տեսանյութ)
Աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, պատրաստվում է կրկին իրեն վերադարձնել չեմպիոնական գոտին: Դրա համար նա այս գիշեր Լոս Անջելեսում մրցելու է WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնթեյ Ուալդերի հետ: Թայսոն Ֆյուրին պրեֆեսիոնալ ռինգում տարել է 27 հաղթանակ, այդ թվում 19-ը նոկաուտով: Բրիտանացին առաջին մարզիկն է, որը հաղթել է Վլադիմիր Կլիչկոյին եւ վերջ դրել ուկրաինացի սուպերբռնցքամարտիկի գերիշխանությանը Եվրոպայում: Սակայն նա հետագայում հրաժարվել էր պաշտպանել չեմպիոնական գոտին եւ զրկվել էր իր կոչումից: Դեոնթեյ Ուալդերը արդեն երկար ժամանակ է հավասարը չունի ԱՄՆ-ում: Նա պրոֆեսիոնալ ռինգում տարել է 40 հաղթանակ, որից 39-ը՝ նոկաուտով: Բռնցքամարտիկների կշռման արարողությունից հետո պարզվել է, որ աշխարհի չեմպիոնը քաշը 96,4 կգ է, իսկ Թայսոն Ֆյուրիինը՝ 116,3 կգ: Ի դեպ, ամերիկացին արարողությանը ներկայացել է դնչակալով, քանի որ նախօրեին կայացած հայացքների մենամարտի ժամանակ նա անընդհատ խոսացել էր, բացի այդ զայրույթից ցանկացել է կծել մրցակցին: Ուալդեր – Ֆյուրի մրցամարտը կմեկնարկի դեկտեմբերի 2-ի առավոտյան, մոտավորապես ժամը 9:00-ին: Աշխարհի չեմպիոնը կստանա 4 մլն դոլար պարգեւավճար, իսկ թեկնածուն՝ 3 մլն դոլար: