A
A
Լոռու մարզը արտագաղթով առաջին տեղում է, ինչը մեզ համար ամոթ է. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում է: Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը իր խոսքում նշեց. «Մենք կոնկրետ պարտավորություն ենք եկել ստանձնելու: Վեցերորդ գումարման խորհրդարանում քաղաքացիների շահերը պետք է պաշտպանենք: Գյողերն ու համայնքները պետք է համաչափ զարգանան: Մենք ունեցել ենք մի իրավիճակ՝ այն համակարգը, որ եղել է, թույլ չի տվել բարձրաձայնած խնդիրները տեղ հասնեն: Ես լավ գիտեմ Լոռու մարզի խնդիրները:» Մարուքյանի խոսքով՝ Լոռու մարզը արտագաղթով առաջին տեղում է, ինչը ամոթ է: Էդմոն Մարուքյանը նկատել տվեց, որ նախկին իշխանական համակարգն իրենց թույլ չի տվել որ այն խնդիրները որոնք որ նրանք բարձրաձայնել ենք համայնքների համաչափ զարգացման վերաբերյալ՝ տեղ հասնեն: