Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատ կարևոր է խնդիրները լուծելը, որովհետև դրանք թվարկել կարող են բոլորը. Թանդիլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled

«Լուսավոր Հայաստան» կուսացությունը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում է։ ԼՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու, ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանն անդրադարձավ Ալեվերդիի պղնձաձուլական գործարանին։ «Ես մի թիմի ներկայացուցիչ եմ, որը վճռական է խնդիրներ լուծելու հարցում։ Շատ կարևոր է լուծելը, որովհետև դրանք թվարկել կարող են բոլորը։ Եվ անընդհատ դա անում են 88 թվականից ի վեր։ Երբ գործարանի ծուխը վնաս է՝ փակում են, աշխատատեղ չկա՝ բացում են, էլի ծուխ է՝ փակում են»,- պարզաբանեց նա։ Այս խնդրի լուծումն ըստ Թանդիլյանի՝ Ալավերդիում էկոլոգիապես մաքուր գործարան հիմնելն է, վերազինել ու  աշխատատեղ ստեղծելն է։ Նախկին սոցապ նախարարն ասաց․ «Առողջությունը չեն գնում ու չեն առնում, չկա փող, որ կառնի կամ կծախի առողջությունը»։ Ըստ Թանդիլյանի՝ առողջապահական իրավիճակի ուսումնասիրության՝ ուռուցքից ամենաշատ մահացությունը հենց Ալավերդիում է։ «Եվ հետևաբար, այո՛, պետք է աշխատեն գործարաններ, բացվեն աշխատատեղեր, բայց էկոլոգիապես մաքուր լուծումներին այլընտրանք չկա»,- պնդեց ԼՀԿ փոխնախագահը