Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին (լրացված)

Պաշտոնական
qaratap

Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 23-րդ կմ-ի մոտակայքում սկսվել են ճանապարհի մաքրաման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ (մոտ 16 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ):  *** Դեկտեմբերի 1-ին, ժամը 20:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 23-րդ կմ-ի մոտակայքում՝ լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 16 մ երկարությամբ, 4 մ լայնքով և մոտ 1 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ (մոտ 16 մ երկարությամբ, 2 մ լայնքով): «Հրազդանի ՃՇՇ»-ի աշխատակիցները ճանապարհին տեղադրել են նախազգուշացնող նշաններ, իսկ մաքրման աշխատանքները կիրականացվեն ս.թ. դեկտեմբերի 2-ին: