«Մենք»-ը հյուրասիրում է երևանցիներին
«Մենք» դաշինքն ինքնատիպ ֆլեշ մոբ իրականացրեց՝ Նիկոլ Աղբալյանի դպրոցի մոտից քայլերթով քաղաքացիներին փոքրիկ թխվածքաբլիթներ հյուրասիրելով։
Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ դա ընտրակաշառք չէ, քանի որ չնչին ֆինանսական արժեք է ներկայացնում, որն ըստ օրենսդրական փոփոխությունների, կարելի է։ «Այս ֆլեշ մոդը խորհրդանշում է, որ միասին դառնում ենք մենք»,- ասաց Զեյնալյանը։
Խաչատուր Քոքոբելյանն իշխանությանը հրավիրում է բանավեճի տնտեսության և արտաքին քաղաքական հարցերի շուրջ՝ նշելով, որ մինչ օրս ծրագրային քննարկում չի եղել, մոտեցումները լղոզվել են։
«Մեր արտաքին քաղաքական ծրագիրը տարբերվում է մյուսներից։ Մենք հայտարարում ենք, որ Ռուսաստանի հետ իրավահավասար գործընկեր պետք է լինենք»,- նշեց Քոքոբելյանը։ «Ա1+»-ի ճշտող հարցին, որ գործող իշխանությունն էլհայտարարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերվում է ինչպես հավասարը հավասարին, Քոքոբելյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը բարձրացնել և այդ խնդրով լրջորեն բանակցել։
[caption id="attachment_1652144" align="aligncenter" width="700"]
Members of 'Menq' (We) alliance hold a flash mob in the streets of Yerevan, Armenia[/caption]
