Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը Արարատի մարզում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nik

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանն այսօր Մասիս քաղաքում քարոզարշավի շրջանակում անդրադառձավ խմելու ջրի հետ կապված առկա խնդիրներին, նշելով որ Մասիս քաղաքում խմելու ջրի հետ կապված խնդիրներ կան ինչը այսօր անհարիր է ՀՀ համար։ «Հայաստանում իրականում խմելու բարձրորակ ջրի քանակի խնդիր չունենք, մենք ունենք  ջուրը ճիշտ և արդյունավետ կառավարելու պրոբլեմ։ Մենք 60-70 տոկոս խմելու  ջրի կորուստ ունենք և, եթե կարողանանք խնայողություններ անել, ապա ջուրը կբավականացնի նաև Մասիս քաղաքին» Ն. Փաշինյանը նշեց, որ  նախկինում կնքված պայմանագրի համաձայն  դեկտեմբեր ամսին  պետք է ջուրը թանկանար, բայց  «Վեոլիա Ջուր» -ի հետ պայմանավորվածության շնորհիվ,  մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենա։ Մինչ 2024 թվականը, պետք է  կարողանան քաղաքացիների եկամուտները բարձրացնեն, որ եթե թանկացումներ լինեն , քաղաքացիները կարողանան վճարել։ Ն Փաշինյանը անդրադարձավ նաև խողովակների անցկացման խնդրի առկա բարդություններին. «Նախկինում մայրուղուց բնակարան ջուր հասցնելը շատ թանկ էր, քանի որ այն կարող էր իրականացնել միայն մասնագիտացված ընկերությունները, որն էլ բարձր սակագին էր սահմանել։ Կառավարության աշխատակազմը աշխատել է այս հարցի շուրջ, այժմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացրել և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ  տեխնիկական նախագիծը ստանալուց հետո քաղաքացիներն իրենք իրավունք կունենան իրենց ուժերով առաջադրված տեխնիկական պայմաններին համապատասխան,ջուրը հիմնական խողովակից հասցնել իրենց տուն՝ շատ ավելի էժան  գներով»։   [caption id="attachment_1652206" align="alignnone" width="700"] Acting RA Prime Minister Nikol Pashinyan holds a speech after the pre-election campaign ahead of the snap parliamentary elections of Armenia in Masis, Ararat Province[/caption]   [caption id="attachment_1652207" align="alignnone" width="700"] Acting RA Prime Minister Nikol Pashinyan holds a speech after the pre-election campaign ahead of the snap parliamentary elections of Armenia in Masis, Ararat Province[/caption] [caption id="attachment_1652208" align="alignnone" width="700"] Pre-election campaign of ‘My Step’ alliance ahead of the snap parliamentary elections of Armenia took place in Masis, Ararat Province[/caption]   [caption id="attachment_1652209" align="alignnone" width="700"] Pre-election campaign of ‘My Step’ alliance ahead of the snap parliamentary elections of Armenia took place in Masis, Ararat Province[/caption]