Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Նոր Հաճնում (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-5

Ներկայացնելով «Լուսավոր Հայաստանի» թիմին և ծրագրերին ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արշավիր Խաչատրյանը կոչ արեց Նոր հաճնեցիներին դեկտեմբերի 9-ին գնալ և քվեարկել այն թեկնածուի օգտին  ում կնախընտրեն, բայց չօգտվել այն հնարավորությունից ու չներկայացնել ԼՀԿ-ն՝ 20 տարի անց՝ չեն կարող։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը Նոր Հաճնում նշեց, որ քարոզարշավ են անցկացրել ավելի քան 50 համայնքներում և  ամենուր ներկայացել են կուսակցության ծրագրային հիմնադրույթներից առնվազն որևէ կետ։  Նոր Հաճնում Մարուքյանը խոսեց բանակի մասին. «Հզոր բանակ ունենալու համար, անհրաժեշտ է ունենալ հզոր տնտեսություն, այսինքն մեր անվտանգության կոնցեպցիան կառուցված է տնտեսության հզորացման վրա։ Որովհետև առանց տնտեսությունից խոսելու, առանց տնտեսությունը ոտքի հանելու, շատ անհիմն, հեղհեղուկ կլինի խոսել հզոր բանակ ունենալու մասին»։ Մանրամասն՝ տեսանյութում