Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում

Պաշտոնական
tonoyan

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա սերժանտներին հաջողություն է մաղթել առաջիկա ավարտական քննություններում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին։