Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր զարգացման ուղին եվրոպական մոդելի, արևմտյան մոդելի պետություն դառնալն է. Ա. Սարգսյան

Քաղաքականություն
Region-Capture-10

«Մենք» դաշինքն Արարատի մարզի Մասիս քաղաքում է: Դաշինքի 1-ին համար, պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանը հանդես եկավ առաջարկներով: Անդրադառնալով արդյունաբերությանը՝ նշեց, որ Հայաստանում կա արդյունաբերության պոտենցյալ նոր տեխնոլոգիական կիրարկման ու գործարկման համար:   Ըստ Արամ Սարգսյանի՝ գործազրկության խնդրի լուծման միակ տարբերակը տնտեսության իրական ազատականացումն է, քաղաքական ազատականացումը, ունեցած բնական ռեսուրսների օգտագործումը: «Մեր զարգացման ուղին եվրոպական մոդելի, արևմտյան մոդելի պետություն դառնալն է»,- հավաստիացնում էր Սարգսյանը: Վերջինիս կարծիքով՝ հենց եվրոպացիներն են, որ ունեն ազատ գումարներ, տնտեսական հավասար պայմաններում կարող են գալ գործարաններ կառուցել: Սարգսյանը պնդում էր, որ նույնիսկ տուրիզմի ոլորտի սրճարաններում է կարելի տեսնել արևմտյան կապիտալ, որը եկել ու նոր բան է բերել: Խոսելով, իր իսկ պնդմամբ նախկին իշխանության օժանդակողների մասին, «Մենք» դաշինքի 2-րդ համար Խաչատուր Քոքոբելյանը նշում էր. «Կան քաղաքական ուժեր, որոնք նախկին իշխանության մոտ դիրքավորված էին, կամ ինչպես ասում են՝ ընդդիմություն էին աշխատում»: Ըստ Քոքոբելյանի՝ դա երևում էր վերոնշյալների քվեարկություններից, նախկին իշխանությունների «հանցավոր» բյուջեին կողմ քվեարկելուց, սահմանադրական փոփոխությունների քվեարկության ժամանակ, կենսաթոշակայինների ժամանակ: «Մարդու անցած քաղաքական հետագիծը երաշխիքն է, թե նա ինչպես է իրեն դրսևորելու նաև նոր պառլամենտում»,- այսպես պարզաբանեց իր հետադարձը նախկին ընդդիմադիրների գործունեությանը: