Քոչարյանի գործն ընտրությունների հետ կապ չունի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրեց 8/16 ընտրատեղամասում: Նա քվեարկության էր եկել կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի ուղեկցությամբ: Ընտրելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
Իմ վրա արյան մեղադրանք չկա, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի մեղադանքին, ասում է Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ 10 քաղաքացի սպանվել է, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ»:
Նիկոլ Փաշինյանը նշում է՝ ինքը քվեարկել է հանուն ազատ, երջանիկ եւ հզոր Հայաստանի:
«Եթե վարչական ռեսուրս կիրառվի, ապա բոլորը կպատժեն»:
Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, նաեւ Քոչարյանի մասով, հավելում է վարչապետի պաշտոնակատարը:
«Այդ գաղտնալսումը մոնտաժված էր: Հեռախոսազանգից հասկանալի է, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ իմանում Խաչատուրովի ձերբակալության մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի դատական համակարգը երբեք այդքան անկախ չի եղել: Քոչարյանի գործը ընտրությունների հետ կապ չունի, պրոցեսը դեռ 5 ամիս առաջ էր սկսվել»:
[caption id="attachment_1653194" align="aligncenter" width="700"]
Candidate from 'My Step' alliance Nikol Pashinyan votes during the snap parliamentary elections in Armenia at the No. 8/16 polling station of Yerevan, Armenia[/caption]
[caption id="attachment_1653205" align="aligncenter" width="700"]
Candidate from 'My Step' alliance Nikol Pashinyan votes during the snap parliamentary elections in Armenia at the No. 8/16 polling station of Yerevan, Armenia[/caption]