A
A
Աննախադեպ հավասարակշռվածություն կար լրատվամիջոցների աշխատանքում. Բ. Նավասարդյան (տեսանյութ)
Երևանի մամուլի ակումբը մշտադիտարկել է նախընտրական քարոզչության ժամանակ ԶԼՄ-ների աշխատանքը: Մշտադիտարկումը արվել է 6 հեռուստաալիքների, 2 օնլայն լրատվամիջոցների՝ 1in.am և News.am-ի լուսաբանումների հիման վրա: Ըստ ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ մշտադիտարկել են, թե ինչ հաճախականությամբ, ինչ ծավալի և տևողության, և թե ինչպես են լուսաբանել ԶԼՄ-ները՝ դրական, թե բացասական ֆոնի վրա: «Կարելի է ասել, աննախադեպ հավասարակշռվածություն կար լրատվամիջոցների աշխատանքում, այս 12 օրերի ընթացքում, ի տարբերություն մինչև պաշտոնական քարոզարշավի սկիզբը, երբ հավասարակշռվածության մասին շատ դժվար է խոսել»-նշեց Նավասարդյանը: