Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգելա Մերկելը շնորհավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Պաշտոնական
kancler

Դաշնային կանցլեր դր Անգելա Մերկելը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ ընտրություններին տարած Ձեր հաղթանակի կապակցությամբ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը հետևել է մեծ հետաքրքրությամբ: Սիրով կցանկանայինք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը՝ բարեփոխումների իր ճանապարհին՝ վերահաստատելով Երևան կատարած իմ այցի շրջանակում մեր երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ պայմանավորվածությունը: Նաև այս առումով ուրախությամբ եմ սպասում մեր առաջիկա հանդիպմանը: Բարեկամական ողջույններով՝ Դր Անգելա Մերկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր