Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն՝ հնարավոր արտախորհրդարանական ընդդիմություն. քաղտեխնոլոգ

Քաղաքականություն
Armen

Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, անկախ ամեն ինչից, թե ով, ինչպես է վերաբերվում ԱԺ-ում հայտնված փոքրամասնություն կազմող կուսակցություններին, դրանք լեգիտիմ ընդդիմություն են: «Խորհրդարան մտած ուժերից 2-ը լիդերային կուսակցություններ են՝ հանձին «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի: Այսիքն՝ այնտեղ կարևոր է լիդերի հանգամանքը»: Անդրադառնալով ԼՀԿ-ին՝ հավաստիացրեց, որ այն գաղափարական քաղաքական ուժ է: Բադալյանը նշեց, որ ՀՀԿ-ի անհաջողության մեջ մեծ դեր ունեցավ Հ1-ի «Նախընտրական մեծ բանավեճը». «Մեծ բանավեճի ժամանակ Վիգեն Սարգսյանի ոչ այնքան ճիշտ պահվածքը, որովհետև վերջում, երբ նա սկսեց այդ հանգիստ տոնով խոսելը, նա մտավ ուրիշ դերի մեջ»,- մանրամասնեց նա՝ խոսելով գոնե անցողիկ շեմը հաղթահարելու մասին: ՀՅԴ-ի անհաջողությունը բացատրեց նրանով, որ լինելով Հայ դատի կրողը 1998 թվականից մինչև այս օրերը, կորցրեց իր հայ-դատական իմիջը, կերպարը: «Կառավարման 20 տարիների ընթացքում նա երբեք Հայ դատի ուղղությամբ որևիցե գործողություններ չիրականացրեց, որպեսզի իրեն նույնականացնի Հայ դատի հետ»: Պատճառն այն էր նաև, ըստ քաղտեխնոլոգի, որ ՀՅԴ-ն, իրեն համարելով սոցիալիստական, կոալիցիայի մեջ էր մտնում քրեա-օլիգարխիկ տնտեսական քաղաքականություն վարող ՀՀԿ-ի հետ: Եվ այս հանգամանքներով հեռացավ իր կերպարներից: «Քաղաքական դաշտում հայտնվեցին «Սասնա Ծռերը», ազգայնական ուժ, որոնք նույնպես հայ-դատականության տարրեր ունեն»,- եզրափակեց նա: Անդրադառնալով արտախորհրդարական ընդդիմության հարցին՝ քաղտեխնոլոգն ասաց.  «Հանրապետականը չի պատրաստվում լուծարվել. արտախորհրդարանական ինչ-որ գործունեություն կծավալի»: Մյուս ուժը նշեց ՀՅԴ-ին, որի գործողությունները կլինեն ընդդիմադիր: 3-րդ ուժը, որպես այդպիսին, ըստ Բադալյանի, կարող է լինել Հայ ազգային կոնգրեսը: «Ամենատրամաբանականը կլինի «Ժառանգության» ինքնալուծարումը և ԼՀԿ-ին միանալը, որովհետև նրանք նույնն են. 2-ն էլ չափավոր արևմտամետ ուժ են»,- ասաց նա: