Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն չի մնացել Էդմոն Մարուքյանի ձայներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-petrosyan

«Այս ընտրությունները ժողովրդավար էին, ու կապ չունի, որ ԲՀԿ-ն առավելագույն ձայներ չհավաքեց»,- ասում է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գեւորգ Պետրոսյանը։ «Այս ընտրությունները անցան ազատ, արդար եւ թափանցիկ, ոչ մի լուրջ միջադեպեր չեն գրանցվել»։ ԲՀԿ-ն կկանգնի իշխանության կողքին եւ կսատարի, որպեսզի երկիրը արագ դուրս բերվի այս վիճակից, ասում է պատգամավորի թեկնածուն։ «Ես չեմ կարող ասել ԲՀԿ ընդդիմություն է, թե ոչ։ Հայտարարություն անելու իրավունքը պատկանում է մեր ղեկավարին, եւ այս պահին մեր ղեկավարը կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին»։ Գևորգ Պետրոսյանն անդրադառնում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն մեղադրանքին, թե ԲՀԿ-ն իրենցից ձայներ է տարել։ «ԲՀԿ -ն ոչ մեկից ձայն չի գողացել, գուցե և հակառակն է եղել։ Ոչ մեկի ձայնի վրա ԲՀԿ-ն աչք չի ունեցել։ Ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն հանրային վստահության մեծ պաշար ունի, եւ մենք չենք մնացել Էդմոն Մարուքյանի ձայներին»։ Գեւորգ Պետրոսյանը նաեւ հավելում է՝ ցանկացած քաղաքական գործիչ պետք է զգուշավոր լինի իր հայտարարությունների մեջ, որովհետև դրանք չապացուցվելու դեպքում, այդ հայտարարություններն ուղղվում են հենց այդ քաղաքական ուժին։