Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն. Ջավախքի կազմակերպությունները շնորհավորում են Փաշինյանին

Պաշտոնական
Pashinyan2

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները գոհունակությամբ նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն, որը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման բացառիկ երաշխիքն է։ Միայն այդպիսի իշխանությունն է ունակ համախմբելու հայ ժողովրդին ՝ հանուն նրա ազգային բաղձալի նպատակների իրագործման։ Շնորհավորում ենք  «Իմ քայլը» դաշինքին և նրա առաջնորդ պարոն Ն. Փաշինյանին համահայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ ։ Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովի և նրա քաղաքական մեծամասնության կողմից  ձևավորվող կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև ջավախքահայությանը հուզող խնդիրները ։ Սրտանց շնորհավորում ենք  նաև ԲՀԿ-ին և նրա առաջնորդ պարոն Գ.  Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու նրա առաջնորդ  պարոն Է. Մարուքյանին  Ազգային Ժողով անցնելու կապակցությամբ   «Ջավախք»  ժողովրդական   շարժում                                   /Ն. Կարապետյան/                  «Ջավախքի Մտավորականների միություն»                      /Ա.  Շիպակցյան   /         «Ջավախք» հասարակական կազմակերպություն           /Ս. Հակոբյան / «Վիրք» կուսակցություն                                                                /Դ.  Ռստակյան /