Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային

Պաշտոնական
1-24

2018 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային: Նամականիշերն ունեն 220 և 280 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` յուրաքանչյուրը 40 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 220 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արգենտինոզավր, իսկ 280 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Տապեժարա: Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Թողարկման օրը` 14 դեկտեմբերի 2018թ. Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Չափսերը` 40,0 x 24,0 մմ Տպաքանակը՝ 40 000 հ. x 2   «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ