Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
exoyan

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մեկնաբանել է Լուկաշենկոյի հերթական աղմկահարույց հայտարարությունը, որում դարձյալ փակ ֆորմատի հանդիպման մանրամասներ են հրապարակվել։ Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել  այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը: Նյութն ամբողջությամբ՝ armenpress.am-ում։