Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի. ԿԲ խորհրդի անդամ  (տեսանյութ)

Տնտեսություն
KB

Տարեվերջին կգրանցվի գնաճի  ցածր ցուցանիշ, քան կանխատեսվում էր, այն կկազմի 1,5-1,8 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: «Մի շարք շուկաներում կարող ենք տեսնել նույնիսկ միջազգային գների համեմատությամբ նվազման միտումներ, իսկ երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, մեր շուկայում գները բավական երկար ժամանակ չեն ավելանում», - ասում է նա: Գների ձևավորման վրա ազդող հաջորդ գործոնը գյուղատնտեսական ոլորտն է, ասում է ԿԲ խորհրդի անդամը:  «Նոյեմբերի ցուցանիշներն ունենք, որտեղ տեսնում ենք, որ գյուղատնտեսական սեզոնային ապրանքներն, ըստ էության, նույն գնային ցուցանիշների մեջ էին, ինչ նախորդ տարի։ Ակնհայտ է, որ գյուղատնտեսության ոլորտում որոշակի վիճակագրական խնդիրներ կան, բնականաբար եղել է նաև տարվա ընթացքում. ճյուղային խնդիրների մասին է խոսքը, որոնց մասին նաև շատ են խոսել պատկան մարմինները»: Ըստ Արթուր Ստեփանյանի, կառավարությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում պետական ծախսերի արդյունավետության վրա,  փորձում է  նվազեցնել պետական գնումներն ու վերացնել եղած կոռուպցիոն ռիսկերը: Հարցին, արդյո՞ք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում  Իրանի քաղաքացիները  հայաստանյան բանկերում  կբախվեն խնդիրների, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանն ասում է: «Էական մեծ խնդիր չկա, խնդիր չկա նաեւ իրանահայերի մասով: Բոլոր բանկերը հավասարակշռելով եւ ճշգրտելով իրենց ռիսկերը  անում են որոշակի գործողություններ, նույն պատժամիջոցների պատճառով խաղից դուրս չմնալու համար»: