Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում. Պուտին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Putin-2

 «Չկա ինչ որ բան, որը փլուզվել է և կարիք ունի վերականգնվելու: Մենք Հայաստանի հետ ունենք հավասար հարաբերություններ: Նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում. ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է»,- լրագրողի՝ Հայաստանի հետ հարաբերություններն ընտրություններից հետո վերականգնելու վերաբերյալ հարցին պատասխանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 14-րդ մեծ ասուլիսի շրջանակներում: Պուտինը նշեց, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մտերիմ դաշնակիցն է Անդրկովկասում: «Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- ասաց ՌԴ նախագահը Նշենք, որ այսօր տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը։