Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերին Լարս տանող ճանապարհը փակելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Պաշտոնական
lars

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Վերին Լարսի անցակետի վրացական ու ռուսական հատվածների ղեկավարությունների հետ, որոնք միանշանակ հերքում են վերոնշյալ տեղեկատվությունը։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն