Հետհեղափոխական շրջանում շատ ավելի են լինելու դժվարությունները. ՕԵԿ (տեսանյութ)
Զրույց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Հայաստանում ֆրանսիական քոլեջի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ Կուսակցության թույլ տված սխալների, խնդիրների մասին Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ 2018 թվականի 2 ընտրությունները տեղի ունեցան հեղափոխական գործընթացներից հետո եղած իրավիճակում և մթնոլորտում: «Եվ այստեղ կարծում եմ յուրաքանչյուր կուսակցություն իր մասնակցությունն ունենալով հանդերձ՝ լավ հասկանում էր, որ տեղի են ունենում ոչ թե գաղափարական, քաղաքական առավելապես ընտրություններ, այլ՝ հետհեղափոխական շրջանում բնական էր, որ ընտրազանգվածը իր նախապատվությունը տալու էր հեղափոխություն իրակականացրած ուժին»,- մանրամասնեց նա: Հովհաննիսյանը կարծում է, որ պնդելը, թե իրենք նախընտրական քարոզարշավի ընթացքում միանշանակ ունեին սխալներ, որ պարտության պատճառ էր, ճիշտ չի լինի. «Իհարկե ունեցել ենք սխալներ, իհարկե ժողովրդի մոտ կար դեռևս հնից մնացած որոշակի չհասկացվածություն ՕԵԿ հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանի 10 տարի առաջվա քայլերի հետ կապված, և բնականաբար դա եղավ պատճառներից մեկը, որ Արթուր Բաղդասարյանը դուրս եկավ քաղաքականությունից և նաև թողեց կուսակցության նախագահի պաշտոնը»: Կուսակցության գործելակերպում արմատական փոփոխությունների մասին «Մենք առանցքում պահելու ենք գաղափարախոսության այն հիմնական թեզերը, որոնք ունեցել է «Օրինաց երկիր» կուսակցությունը իր 20 տարուց ավելի քաղաքական գործունեության ընթացքում»,- վստահեցրեց Հովհաննիսյանը: Նշեց, որ ունենալու են նոր, թարմ մոտեցումներ, որոնք ուղղված են լինելու պետության առջև կանգնած տարբեր խնդիրների արագ և շուտափույթ լուծմանը: «Հետհեղափոխական շրջանում շատ ավելի մեծ են լինելու դժվարությունները, խնդիրները, բարդությունները, ժողովրդի սպասումներն ու ակնկալիքներն են շատ ավելի մեծ, և մենք էլ փորձելու ենք մեր մասնակցությունն ունենալ այդ խնդիրների շուտափույթ լուծմանը»,- եզրափակեց նա: Այն մասին, թե ինչու չի դադարում ՕԵԿ-ի ասոցացումը ՀՀԿ-ին Հովհաննիսյանը ոչ բոլոր շրջանակներում է հանդիպում այսպիսի գնահատականի: «Բնականաբար խոսքը գնում է 10 տարի առաջվա, 2008 թվականի: Բայց հարցը այնքան շատ է շոշափվել կոնկրետ Արթուր Բաղդասարյանի կողմից տեղի ունեցած իրադարձությունների մասին, կոալիցիայի ստեղծման»,- հավաստիացրեց ՕԵԿ նախագահը: Վերջինիս պնդմամբ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ ցանկանում է օրինագիծ կյանքի կոչել, կարող է իրականացնել, երբ որ գտնվում է իշխանության մեջ: «Ինչ վերաբերում է ՕԵԿ-ՀՀԿ ասոցացմանը, ես չեն կարծում, որ ժողովրդի մտածող և գիտակից և վերլուծող հատվածների մոտ՝ նրանք այդ կարծիքը կիսում են»,- հավաստիացնում է Հովհաննիսյանը: Ասաց, որ ՕԵԿ-ը, կոալիցիա մեջ լինելով ՀՀԿ-ի հետ, համամիտ չլինելով շատուշատ քայլերի ու ծրագրերի դուրս է եկել: Արտախորհրդարանական ընդդիմություն լինելու, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ (դա կլինի խորհրդարանական, արտախորհրդարանական), որոնց հետ մեր ծրագրերը համադրելի կլինեն»,- ասում է Հովհաննիսյանը: Իշխանություններին կոչ արեց նախապատվություն տալ ոչ թե քաղաքական պատկանելիությանը (մարդկանց ղեկավար պաշտոնների նշանակելիս), այլև` նրանց անցած ճանապարհին: ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը համեմատեց 1929-32 թթ. ԱՄՆ-ի վիճակին. «ԱՄՆ-ում եղավ համաշխարհային ամենախոշոր, ամենագլոբալ տնտեսական ճգնաժամերից մեկը, և նորընտիր նախագահ Ֆ. Դ. Ռուզվելտը իր շուրջը, իր սեղանի շուրջը հավաքեց անկախ կուսակցական պատկանելիությունից մարդկանց և ստեղծեց «ուղեղի տրեստ» և երկիրը շատ արագ դուրս հանեց խորը ճգնաժամից»: «Տեսնենք՝ որ ուժերը, ինչ առաջարկներով հանդես կգան, և բնականաբար մենք կքննարկենք: Եվ շատ հնարավոր է՝ այդ ֆորմատում մեր մասնակցությունը նույնպես կունենանք»,- եզրափակեց՝ արտախորհրդարանական ընդդիմության ստեղծման վերաբերյալ խոսակցություններին անդրադառնալով: Արտաքին քաղաքականության վերաբերյալ «Արտաքին քաղաքականության մեջ պետք է լավ հասկանանք աշխարհաքաղաքական գործընթացներում և աշխարհագրորեն մեր գտնվելու տեղանքի, քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության և Արցախի գտնվելու վայրի մասին»: Հովհաննիսյանի համոզմամբ՝ Ռուսաստանը պետք է լինի առանցքային ռազմավարական մեր դաշնակիցը: Անդրադառնալով Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ ասաց. «Խոստորեն դատապարտում եմ ցանկացած, որևէ պետության ղեկավարի իմ երկրի ղեկավարի հանդեպ նման գնահատականները: Մեզ համար նույնպես անընդունելի է, և ես կարծում, որ սա նույնպես նախկինից եկած իրողոությունների արդյունք է: Հայաստանին շատուշատ դեպքերում վերաբերվել են ոչ հավասարը հավասարի»: Մանրամասները տեսանյութում.