Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրելի մաեստրո, մեծ է Ձեր վաստակը խմբավարական արվեստի զարգացման գործում»

Պաշտոնական
nikol-14

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել       Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո,  Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի։ Ձեր անունը դարձել է հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշներից մեկը։   Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ, Սիրելի մաեստրո,  Ուրախ եմ, որ այսօր Դուք Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։ Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում ամենայն բարիք»։