A
A
Փաշինյանի գնահատականը Պուտինի հետ հանդիպմանը (տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով գնահատել է երեկվա մոսկավյան այցը։ «Մեր դիրքորոշումն այն է, որ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք հետագայի համար նախատեսեն մեխանզմներ, որպեսզի չկանոնակարգվածության պատճառով այսպիսի բանավեճեր տեղի չունենան»,- ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակն է գնահատում Փաշինյանը: