Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2019թ. նոր բացահայտումներ կլինեն Մարտի 1-ի հետ կապված». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
q

 Հեղափոխական, արմատական փոփոխությունների, նոր հույսեր արթնացնող եւ նոր ազգի ձեւավորման տարի: Այսպես է գնահատում անցնող 2018թվականը քաղաքագետ Էդգար Վարդանյանը: «Քաղաքական ազգ է ձեւավորվում: Նոր քաղաքական ռեժիմի, նոր քաղաքական համակարգի ձեւավորման գործընթաց է տեղի ունենում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը: Նրա կարծիքով՝ 2019 թվականին կամրապնդվի նոր քաղաքական ռեժիմի անցման փուլը. «Կարծում եմ, որ նոր բացահայտումներ կլինեն թե Մարտի 1-ի հետ կապված, թե ընդհանրապես անցումային արդարադատության այդ փուլի հետ մեկտեղ մենք կունենանք ընդհանրապես նոր բացահայտումներ` նախկին ռեժիմի հետ կապված եւ ընդհանրապես շատ հարցերի պատասխաններ մենք կստանանք, եւ որոշ մարդիկ կկրեն իրենց պատասխանատվությունը: Կտրվի քաղաքական գնահատական»: Էդգար Վարդանյանը վստահ է՝ գալիք տարում կկայանա դատական համակարգը, այն լիարժեք անկախ կդառնա։ Կիրականանա նաեւ տնտեսական հեղափոխությունը, որի հայտը ներկայացվել է արդեն: «Ռադիկալ տնտեսական փոփոխությունները կախված են տնտեսական զարգացման հետ եւ այդ տնտեսական զարգացման արդյունքում, ինչը միանգամից հնարավոր չէ, որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի այդ տնտեսական զարգացումը տեղի ունենա, ներառական զարգացումը տեղի ունենա»: Քաղաքագետը խորհուրդ է տալիս նոր տարում չսպասել որեւէ փոփոխություն արտաքին քաղաքականության մեջ՝ չբացառելով նաեւ, որ այս կամ այն պայմանների դեպքում փոփոխություններ կարող են լինել: