Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Պաշտոնական
509_b

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.  «Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շնորհավորել Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ: Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բազմադարյա ավանդույթների վրա: Մեր երկրները կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և մյուս ոլորտներում: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել հայ-ռուսական փոխշահավետ կապերը բոլոր ուղղություններով: Դա համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, տարածաշրջանային  կայունության և անվտանգության ապահովմանը:   Ձեզ և Ձեր մտերիմներին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն, խաղաղություն և բարգավաճում»: