Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին խաղաղություն և բարգավաճում. Մեդվեդևը՝ Փաշինյանին

Պաշտոնական
nikol-medvedev

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:  Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերին: Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ  եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում: