Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնական
qnnchakan-komite

 ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 23 ամյա երիտասարդի:     Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:       Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն `2016 թվականի հուլիսի 9-ին, Սևան քաղաքի սրճարաններից մեկում,  1995 թվականին ծնված երիտասադրը վեճի է բռնվել նույն քաղաքի՝ 1988 թվականի ծնված բնակչի հետ և ապակյա բաժակով դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու աջ աչքի շրջանին, պատճառելով առողջության համար ծանր վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23 ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին